211652_close_icon
views-count7884 դիտում article-date 10:04 10-12-2016

Դավիթ Հարությունյանին հանձնարարվել է «կռուտիտ» լինել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, համաձայն օրենքի, չի կարող լինել ՀՀԿ համամասնական ցուցակում։ Օրենքը պահանջում է, որ պատգամավորի թեկնածուն վերջին 4 տարին հանդիսանա ՀՀ քաղաքացի և վերջին 4 տարին մշատապես բնակվի ՀՀ-ում։ Իսկ Կարեն Կարապետյանը վերջին 4 տարիներին բնակվել է Մոսկվա քաղաքում: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարվել է իրավիճակից ելք գտնել։ Առաջիկայում Դավիթ Հարությունյանը տարբեր ձևաչափերով կսկսի դեմքի լուրջ արտահայտությամբ հասարակությանը բացատրել-համոզել՝ «կռուտիտ» լինել, որ Կարեն Կարապետյանի առաջադրման համար իրավական որևէ խոչընդոտ չկա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր