211652_close_icon
views-count20375 դիտում article-date 16:20 10-12-2016

Իրանում 12 երիտասարդների 6 տարվա ազատազրկման են դատապարտել Instagram-ում տեղադրված «բաց» լուսանկարների համար

Իրանում դատարանը 8 երիտասարդ կանանց ու 4 տղամարդկանց դեմ ազատազրկման վճիռ է կայացրել, հայտնում է newsru.com-ը։ Վերջիններիս մեղադրանքներ են առաջադրվել «մուսուլմանական մշակութային արժեքները ոտնահարելու և մարմնավաճառությունը տարածելու» համար։ Իրանական իշխանությունները Instagram-ում վերջիններիս կողմից տեղադրված լուսանկարները համարել են սպառնալիք, որը գալիս է Արևմուտքից։ Ազատազրկվածները հայտնի մոդելներ ու բլոգերներ են։ Դատական նիստն անցկացվել է երկրի Շիրազ քաղաքում։ Ազատազրկման ամենաերկար ժամկետը 6 տարին է, նվազագույն ժամկետը՝ 5 ամիսը։ Բացի այդ, նրանց արգելվել է հեռանալ երկրից, ինչպես նաև վերադառնալ մոդելային բիզնեսին կամ բլոգերային աշխատանքին։

Նմանատիպ նյութեր