16215 դիտում
09:33 11-12-2016
Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի. երկրում ազգային սուգ է հայտարարվել
Ստամբուլում «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտի հարևանությամբ տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի: Այս մասին հայտնում է RBC-ն:
Եվս 166 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են;
Տասնյակ զոհեր խլած ահաբեկչության կապակցությամբ Թուրքիայի կառավարությունը երկրում ազգային սուգ է հայտարարել: Այդ մասին համապատասխան որոշում է ստորագրել վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ըստ որի՝ բոլոր պետական հաստատությունների վրա կիջեցվեն պետական դրոշները:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/12/11/103717/]Հիշեցնենք[/url], որ նախօրեին՝ դեկտեմբերի 10-ին, Ստամբուլում «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտի մոտ 2 հզոր պայթյուն էր գրանցվել:
Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի առաջնությունում «Բուրսասպորի» հետ խաղից (2:1) հետո, երբ երկրպագուների մեծ մասը արդեն լքել էր մարդաշատն ու նրա տարածքը: Նշվում էր, որ անհայտ անձինք մեքենաներից ռումբեր էին նետել և ճողոպրել:
Նախապես հայտարարվում էր, որ վնասվածքներ են ստացել 20 հոգի, սակայն «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության թուրքական բաժինը հայտնել րէ, որ ահաբեկչական գործողության արդյունքում զոհվել է առնվազն 15 ոստիկան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1414 դիտում
14:07 01-03-2023
Հունաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, երկրում եռօրյա սուգ է հայտարարվել
1666 դիտում
13:20 09-03-2014
Իրաքիում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի
Այս բաժնից
562 դիտում
15:21 21-12-2024
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի
619 դիտում
14:44 21-12-2024
ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները, արձանագրելով խախտումներ
643 դիտում
14:29 21-12-2024
Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել