211652_close_icon
views-count2468 դիտում article-date 10:07 14-12-2016

ՀՀԿ մեծամասնության առաջին պարտությունը կատարված իրողություն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունը չնահանջեց 1000 դրամների նախագծի պարտադիր բաղադրիչից, թեև մի քանի շաբաթ առաջ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ հնարավոր է այդպիսի տարբերակ, երբ մարդիկ ստանան կամավոր հրաժարվելու հնարավորություն: Վահրամ Բաղդասարյանի այդ հայտարարության հանդեպ տևական ժամանակ լռություն էր պահպանում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նախագծի պաշտոնական հեղինակը: Սարգսյանը խոսեց ՀՀԿ նոյեմբերի 26-ի համագումարի շրջանակում լրագրողների հարցերին պատասխանելիս և հայտարարեց, որ պարտադիրից նահանջ չի լինի: Այդ համագումարում Վիգեն Սարգսյանը դարձավ ՀՀԿ անդամ: Ընդ որում, դարձավ բավականին հետաքրքրական և խորհրդանշական դրվագով, երբ Սերժ Սարգսյանը թվարկելով ՀՀԿ ԳՄ նոր կազմը, որը դրվում էր քվեարկության, Վիգեն Սարգսյանի անունը մոռացավ, և հետո հարկ եղավ նրա անդամության հարցը քվեարկել առանձին: Սերժ Սարգսյանը նշեց, թե այդպես ավելի լավ եղավ: Եվ այդպիսով՝ պարտադիր բաղադրիչի պահպանումը ըստ էության դարձավ Վիգեն Սարգսյանի առաջին հաղթանակը արդեն ՀՀԿ ներսում, իհարկե՝ ոչ առանց Սերժ Սարգսյանի աջակցության: Տեսականում, իհարկե, ՀՀԿ մեծամասնությունը հնարավորություն ունի խորհրդարանական քննարկումների արդյունքում քվեարկելու և տապալելու Սարգսյանի նախագիծը գոնե այն տեսքով, ինչով այն պնդվում է: Սակայն գործնականում հասկանալի է, որ ՀՀԿ մեծամասնության առաջին պարտությունը այլևս կատարված իրողություն է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր