211652_close_icon
views-count2769 դիտում article-date 11:23 16-12-2016

Ովքեր են հրավիրված ՀԱԿ համագումարին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վաղը կառավարության նիստերի դահլիճում «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը պատրաստվում է գումարել իր՝ թվով երկրորդ համագումարը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որ ի տարբերություն նախորդ` 2013-ին տեղի ունեցած ներկայանալի միջոցառմանը, այս անգամ նկատելի թվով քիչ մարդ է ներկա գտնվելու համագումարին: Այսպես՝ եթե այն ժամանակ մասնակիցների թիվը հասնում էր երկու հազարի, ապա վաղը կայանալիք համագումարին երկա են լինելու մոտ 500 պատվիրակ և մոտ 300 հյուր, որոնք կհավաքվեն Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող ՀՀ կառավարության նիստերի դահլիճում: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ ՀԱԿ-ն այս անգամ հրավիրել է միայն իր միակ հավատարիմ դաշնակցին` Ստեփան Դեմիրճյանի «Հայաստանի ժողովրդական կուսակցությանը»: Մնացածը ոչ թե որպես կուսակցություն են հրավիրվել, այլ անհատներ: Տեղեկացանք, որ միջազգային կառույցներից ևս համագումարին հրավիրվածներ չկան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր