211652_close_icon
views-count1611 դիտում article-date 09:57 24-11-2016

ՀՀԿ համագումարին հրավիրված են գործընկեր 13 կուսակցություններ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 26-ին Հայաստանի հանրապետական կուսակցության 10-րդ համագումարին ընդառաջ անորոշությունը դեռևս պահպանվում է: Մինչ չորս բոլորը վստահեցնում են, որ նոր ձևավորված կառավարությունն իր ողջ կազմով ՀՀԿ-ին անդամագրվելու հայտ է ներկայացնելու, գործընթացը դեռ դանդաղում է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը հայտնեց, որ երեկվա դրությամբ նորանշանակ նախարարներից որևէ մեկը դեռևս անդամագրվելու դիմում չի ներկայացրել: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ևս հապաղում է դիմում գրել ՀՀԿ-ին: Ըստ ամենայնի, նա դեռ վերջնական որոշում չի կայացրել, բանակցում է, երկմտում, ծանրութեթև անում: «Ժողովուրդ»-ը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից տեղեկացավ, որ ՀՀԿ համագումարին հրավիրված են գործընկեր 13 կուսակցություններ: Ցանկում, բացի ՀՅԴ-ից, մնացածը մարդ-կուսակցություններ են՝ ՀՀԿ-ի «պոչին կպած»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր