211652_close_icon
views-count2770 դիտում article-date 11:29 16-12-2016

Հայկական գինի արտադրողները Ռուսաստանում լուրջ խոչընդոտների են հանդիպում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միության 200 միլիոնանոց շուկան գրավելու մասին վարդագույն խոստումներն այդպես էլ մնում են չիրագործված: Եվ այստեղ խնդիրը ոչ միայն և ոչ այնքան այն է, որ Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է անմխիթար վիճակում, որքան գիտակցված անգործությունը, որին մատնված են Հայաստանի շահերը ԵՏՄ-ում պաշտպանող օղակները՝ ԵՏՄ տնտեսական խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից սկսած, այդ կառույցում ՀՀ ներկայացուցիչներով ավարտած: Բանն այն է, որ տեղական գինի արտադրողները Ռուսաստանում լուրջ խոչընդոտների են հանդիպել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հայտնեց, որ իրենց խնդրով դիմել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, ով տեղեկացրել է այդ մասին ՌԴ հակամենաշնորհային մարմին: Սակայն արդյունքների մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Հիշեցնենք` որոշ ժամանակ առաջ նմանատիպ խնդրի էին բախվել նաև «Մարիաննա» և «Գրանդ տոբակո» ընկերությունները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր