211652_close_icon
views-count8740 դիտում article-date 17:16 04-11-2017

Հայկական ընկերություննները խոչընդոտների էին հանդիպում Եվրասիական տարածքում. Արտակ Շաբոյան

«Այս տարվա ընթացքում շաքարավազի գները կտրուկ նվազել են` շուրջ 14 տոկոսով, և այս պահին վաճառքի գինը կազմում է 335 դրամ, այսինքն՝ կտրուկ իջեցում է տեղի ունեցել և շաքարավազի շուկայում այդ իջեցումը պայմանավորված է մրցակցության ուժեղացմամբ և խորացմամբ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն, անդրադառնաով մի շարք ապրանքների գների նվազմանը: Արտակ Շաբոյանը նշեց, որ վերջին տարիներին շատ էր խոսվում, որ շաքարավազի շուկան մենաշնորհացված է, բայց ՏՄՊՊՀ ուսումնասիրության արդյունքներով` այս պահին շուրջ 50 ընկերություն կա, որն իրականացնում են շաքարավազի ներկրում: Արտակ Շաբոյանն անդրադարձավ նաև ԵԱՏՄ տարածքում հայկական ընկերությունների առջև առկա մրցակցային խոչընդոտներին: «Որոշ արտահանող հայկական ընկերությունններ վերջին ժամանակահատվածում խոչընդոտների էին հանդիպում Եվրասիական տնտեսական տարածքում և մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք ավելի շատ խոչընդոտներ են, որոնք կապված են մրցակցային մարմինների գործունեության հետ»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը:

Նմանատիպ նյութեր