2275 դիտում
12:02 16-12-2016
Ինչո՞ւ է Վահան Արծրունին հրավիրվել ԱԱԾ. «Հայկական ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ն, կարծես թե, ցուցակագրել է բոլոր այն ակտիվ քաղաքացիներին, մշակութային-հասարակական գործիչներին, ովքեր տեսականորեն հնարավոր է միանան հայ-ադրբեջանական խաղաղության պլատֆորմին: Դրանք առաջին հերթին ընդդիմադիր հայացքներով հայտնի մարդիկ են:
Կարծում ենք, հենց այս համատեքստում է օրեր առաջ ԱԱԾ-ն զրույցի կանչվել երգահան Վահան Արծրունուն: Վերջինս ոչ միայն հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և անթաքույց համակրում է «Սասնա Ծռերին», այլև ամռանն Ազատության հրապարակում մասնակցում էր Ժիրայր Սեֆիլյանի տարեդարձին նվիրված հեղինակային երգի երեկոյին:
Երեկ հայտնի դարձավ, որ նույն օրերին ԱԱԾ է հրավիրվել քանդակագործ Հարութ Կարապետյանը: Վերջինս, դատելով ֆեյսբուքյան նրա էջից, նույնպես համակրում է «Սասնա Ծռերին»: Ի տարբերություն Վահան Արծրունու, Հարութ Կարապետյանը հրաժարվել է զրույցի բանավոր հրավերից, և օրենքով սահմանված կարգով պահանջել է իրեն ծանուցագիր ուղարկել: Դրանից հետո հեռախոսի մյուս ծայրում գտնվողն անցել է հայտնի նավթալինոտ ճնշման ձևերին. «Արա, դու երևի չհասկացար որտեղից են զանգում, ԱԱԾ-ից են զանգում, դու կապիկություն ես անում»,- քանդակագործի պատմելով ասել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2050 դիտում
18:19 28-12-2016
Ազդակների տարի էր. երաժիշտ Վահան Արծրունին ամփոփել է անցնող տարին
2458 դիտում
17:13 21-01-2019
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Արծրունին
Այս բաժնից
2437 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
913 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1234 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»