5194 դիտում
15:26 16-12-2016
Հոգեբաններ. օդաչուները հաճախ են մտածում ինքնասպանության մասին
Օդում ժամանակի մեծ մասն անցկացնող օդաչուները, որպես կանոն, տառապում են դեպրեսիայով և ինքնասպանություն գործելու մտքից։ Նման եզրահանգման է եկել բրիտանացի հոգեբանների մի խումբ, հաղորդում է MED daily-ն։
Վերջիններս հարցում են անցկացրել օդաչուների շրջանում, որոնց մասնակցել է 1430 մարդ։
Մասնավորապես, հարցվածներից 193-ի մոտ կլինիկական դեպրեսիա է ախտորոշվել, սակայն նրանցից քչերն են դիմել բժշկի օգնությանը՝ մտավախություն ունենալով, որ դա կազդի իրենց կարիերայի վրա։
Գիտնականների կարծիքով՝ օդաչուների մոտ դեպրեսիայի աճ է նկատվում, երբ նրանք չափազանց շատ քնաբեր դեղեր են ընդունում, ինչպես նաև սեքսուալ և այլ բնույթի բռնությունների ենթարկվում։
Հոգեբանները նշում են, որ առավել շատ դեպրեսիաների հակված են տղամարդ օդաչուները, քան կանայք։ Նրանք նաև խոստովանել են, որ հաճախ են կորցնում կենտրոնանալու կարողությունը, իսկ որոշները նույնիսկ մտածում են ինքնասպանության մասին։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2812 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3964 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին