1562 դիտում
22:48 10-02-2021
Վիշտը միավորում է. ԵՊՀ-Ն հյուրընկալել է միջազգային ճանաչում ունեցող հոգեբաններ Յուրե Բիեհոնսկիին և Մելլի Լեյնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում մեկնարկել է «Հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունները տրավմայի, հետտրավմատիկ խնդիրների և վշտի հետ» խորագրով դասընթաց:
Միջոցառումն անցկացվում է Երևանի պետական համալսարանի (համակարգող՝ ԵՊՀ մշակույթի կենտրոն), «Լոգոս» հոգեբանական խորհրդատվական կենտրոն ՀԿ-ի և Հայկական հոգեբանական ակադեմիայի ակտիվ համագործակցությամբ:
Դասընթացին ներկա էին ԵՊՀ պրոռեկտորներ Էլինա Ասրիյանը, Արթուր Իսրայելյանը, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոսներ, տարբեր բուհերից բազմաթիվ ուսանողներ:
Տեսակով և բովանդակությամբ աննախադեպ այս դասընթացի ընթացքում առաջին անգամ Հայաստան են ժամանել տրանսպերսոնալ հոգեբանության և հիպնոթերապիայի միջազգային դպրոցի հիմնադիր, տրանզակցիոն հիպնովերլուծության հեղինակ, պրակտիկ հոգեբան, արտ թերապևտ, պատերազմական իրադրություններում խորհրդատվության և թերապիայի մեծ փորձ ունեցող հոգեթերապևտ Յուրե Բիեհոնսկին և հոգեբան-խորհրդատու Մելլի Լեյնը։
Դասընթացների նպատակն է վերապատրաստել հայաստանյան հոգեբաններին և հոգեբույժներին, որպեսզի նրանք կարողանան ժամանակակից մոտեցումներով մասնագիտական աջակցություն ցուցաբերել բնակչությանը և այն ընտանիքներին,
որոնք տուժել են հետտրավմատիկ սթրեսային խանգարումներից Արցախյան երկրորդ պատերազմի պատճառով:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը նշեց, որ շատ է կարևորում նմանօրինակ դասընթացների անցկացումը հետպատերազմյան Հայաստանում. «2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված
պատերազմը մեր երկրի համար շատ ծանր հետքեր թողեց, սակայն ամենածանր իրավիճակում հայտնվեցին այն ընտանիքները, որոնք պատերազմի ընթացքում զոհեր և վիրավորներ ունեցան»:
Տիկին Դավթյանի խոսքով, դեռևս «Սփյուռք» ամառային դպրոցի ընթացքում կազմակերպված դասընթացի ժամանակ ձեռք բերված համագործակցության շնորհիվ Տալինի հայկական համայնքը դիմեց ԵՊՀ մշակույթի կենտրոնին հայրենակցներին օգնելու ցանկությամբ, և մեկնարկեց «Հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունները տրավմայի, հետտրավմատիկ խնդիրների և վշտի հետ» դասընթացը. «Մեր թրեյնինգներին արդեն իսկ միացել են հայտնի հոգեբաններ, հոգեբանական ծառայություններ մատուցող կենտրոններ, բարձր կուրսերի ուսանողներ՝ ոչ միայն ԵՊՀ-ից»:
Կարինե Դավթյանը լիահույս է, որ Յուրե Բիեհոնսկիի և Մելլի Լեյնի միջազգային որակավորում ունեցող նման մասնագետների շնորհիվ մեր հոգեբանները կկարողանան նոր մասնագիտական մեթոդներ սովորել և հմտություններ ձեռք բերել՝ հետագայում օգնելով ընտանիքներին հաղթահարել հետպատերազմյան վիշտը:
«Հայաստան հրավիրված մասնագետներն արդեն 30 տարի ծավալած մասնագիտական գործունեության ընթացքում ունեցած ձեռքբերումների շնորհիվ արդեն իսկ վայելում են միջազգային հանրության ճանաչումն ու սերը»,- շեշտեց տիկին Դավթյանը:
Յուրե Բիեհոնսկին և Մելլի Լեյնին իրենց ողջույնի ելույթում նշեցին, որ կարևոր առաքելություն է իրենց համար այս դժվարին ժամանակահատվածում Հայաստանի ու հայերի կողքին գտնվելը, վշտակից լինել ու օգնել հաղթահարել հոգեբանական տրավմատիկ մարտահրավերները:
Տեղեկացնենք, որ հյուրերը Հայաստան են ժամանել Էստոնիայի հայկական միության ակտիվ ներկայացուցիչների աջակցությամբ, և մեր հայրենակիցների շնորհիվ դասընթացներն անցկացվելու են անվճար:
ԵՊՀ մշակույթի կենտրոնում անցկացվող դասընթացների ժամանակ լինելու են վեցօրյա տեսական և գործնական դասընթացներ՝ օրական 6-8 ժամ տևողությամբ։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
5191 դիտում
15:26 16-12-2016
Հոգեբաններ. օդաչուները հաճախ են մտածում ինքնասպանության մասին
1257 դիտում
17:14 12-07-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո Հասմիկ Գրիգորյանին
Այս բաժնից
754 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2107 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
745 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար