211652_close_icon
views-count11423 դիտում article-date 09:47 17-12-2016

Միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը 3 տարբեր քաղաքական ուժերից առաջարկ է ստացել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ Ազգային ժողովի ընտրություններից առաջ 3 տարբեր քաղաքական ուժերի կողմից առաջարկ է ստացել՝ ներգրավվել իրենց նախընտրական ցուցակներում։ Սահակյանը, սակայն, ձեռնպահ է մնացել անուններ բարձրաձայնելուց նշելով, որ մերժել է առաջարկները։ Նա հերքել է մամուլում տեղ գտած տեղեկությունը, թե ինքը պատրաստվում է Տավուշի մարզում Հա՛յ հեղափոխական դաշնակցության ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրվել։ Մեր թղթակցի ճշգրտող հարցին նշանակո՞ւմ է արդյոք այս ամենը, որ չկա մի կուսակցություն, որի ցուցակով բժիշկը պատրաստ է մուտք գործել քաղաքականություն. Արտավազդ Սահակյանը պատասխանել է, որ ինքն առայժմ որևէ որոշում չի ընդունել։ «Ես դեռ ժամանակ ունեմ և այս ընթացքում կհետևեմ մարդկանց վարքին։ Իմ այն տարիքը չէ, որ շուտափույթ որոշումներ կայացնեմ»,– հայտարարել է Հայաստանի գլխավոր պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր