211652_close_icon

Թուրքիայի իշխանություննները հայտնել են Ստամբուլի մարզադաշտի մոտ խոշոր ահաբեկչության հեղինակներից մեկի անունը

views-count4051 դիտում article-date 13:01 17-12-2016
Թուրքիայի իրավապահները ճշտել են Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող Vodafone Arena մարզադաշտի մոտ իրականացված ահաբեկչական պայթյունների հեղինակներից մեկի ինքնությունը, հաղորդում է Anadolu գործակալությունը։ Սպնվածներից մեկի մարմնի ԴՆԹ-ի նմուշի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ պարզվել է, որ ահաբեկչությունն իրականացնողներից մեկը եղել է 20-ամյա Բուրաք Յավուզը, ում կեղծանունը «Էրդալ» էր։ Վերջինս Ստամբուլի բնակիչ չէր։ Կրկնակի պայթյունները նշված մարզադաշտի մոտ տեղի էին ունեցել դեկտեմբերի 10-ին։ Վերջին տվյալներով՝ զոհվել էր 44 մարդ, որոնցից 30-ը ոստիկանության աշխատակիցներ էին։

Նմանատիպ նյութեր