25368 դիտում
00:00 18-12-2016
Սաշա Գալստյան. Մեծամորի փառքի պանթեոնի նորօրյա հերոսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1996-ի օգոստոսի 12-ին, Արմավիրում ծնված Սաշա Վաչագանի Գալստյանը, ընտանիքի երկար սպասած ժառանգն էր՝ միակ տղան:
Մեծամոր քաղաքում, միջնակարգ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, Սաշան ընտրեց իր մասնագիտությունը, ցանկանում էր օգնել ու բժշկել մարդկանց՝ դառնալ անվանի բժիշկ: 2012-ին ընդունվեց Արմավիրի պետական բժշկական քոլեջ, իսկ 2014-ին՝ գերազանց գնահատականներով և կարմիր դիպլոմով ավարտեց այն, ստանալով ատամնատեխնիկի որոկավորում: Նույն՝ 2014 թվականին, մասնագիտական կրթությունը ԲՈՒՀ-ում շարունակելու նպատակով, Ս. Գալստյանն ընդունվեց «Հայ Բուսակ» համալսարան՝ 3-րդ կուրս, սակայն համալսարան հաճախել հասցրեց ընդամենը մի քանի ամիս:
2015թ.-ի հունվարին զորակոչվեց բանակ, որտեղ յուրացնելով զինվորական բուժակի՝ ֆելդշերի մասնագիտությունը, ծառայության անցավ Արցախի հանրապետության ՊԲ, Ջրականի պաշտպանական շրջանի զորամասերից մեկում: Կարճ ժամական անց, բուժծայության մեջ հմտանալով և առաջադիմություն ցուցաբերելով՝ սկսեց արժանանալ հրամանատարության խրախուսանքներին, արժանացավ կրտսեր սերժանտի, իսկ այնուհետև սերժանտի կոչման: Զինծառայության ընթացքում, Ս. Գալստյանն էլ ավելի արժևորեց իր մասնագիտության տեղն ու դերը, և որոշեց քաղաքացիական կյանք վերադառնալով, բարձրագույն մասնագիտական կրթությունը շարունակել ոչ թե որպես ատամնաբույժ, այլ որպես վիրաբույժ:
Վրա հասած չարաբաստիկ ապրիլյան պատերազմը, ցավոք մեզանից խլեց նաև այս նվիրյալ հայորդուն:
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի Հանրապետությունը մեկնարկեց իր լայնամասշտաբ հարձակումն Արցախ աշխարհի սահմանապահ զինվորների ինչպես նաև սահմանապահ գյուղերի խաղաղ բնակիչների վրա: Այդ պահին, Սաշա Գալստյանն ու իր ընկերները գտնվում էին Արցախա-ադրբեջանական սահմանի Ջրականի պաշտպանական շրջանի 2-րդ գծում, սակայն ստանալով պատերազմական աղետի մասին գույժը՝ իսկույն շտապեցին օգնության:
Ս. Գալստյանը՝ զբաղեցնելով բուժակի հանգամանքը, կարող էր օգտվել նաև 2-րդ գծում մնալու իր իրավունքից, սակայն գիտակցելով, որ պատերազմական իրավիճակում իր կարիքը կարող է էլ ավելի շատ լինել հենց դիրքերում՝ նա ևս շտապեց առաջնագծին օգնության:
Նույն օրը՝ ապրիլի 2-ի լույս գիշերը, մոտ 4:30- ին, հակառակորդը սանձազերծեց իր կատաղած դիվերսանտների հերթական հարձակումը: Հարևան «Լյալա-Իլյագի» կոչվող բարձունքի սահմանապահ տեղամասի դիրքի ավագ, սերժանտ Ադամ Խաչատուրի Սահակյանը, կապի միջոցով փոխանցում է Ս. Գալստյանի հրամանատարությանն այն մասին, որ իրենց դիրքի վրա են հարձակվում մեծաթիվ թշնամական գրոհայիններ, ինչից հետո Ս. Գալստյանի հրամանատարն ուղևորվում է չարաբաստիկ «Լյալա-Իլյագի»՝ օգնության, դիրքում ավագությունը թողնելով սերժանտ Ս. Գալստյանի ուսերին:
«Լյալա-Իլյագի» բարձունքը հսկող հայորդիներն ընկան հերոսական մարտով, մի քանի ժամ տևած կատաղի և անհավասար կռվում թշնամի թուրք-ասքյարներից, ավելի քան 200-ի կյանքը խլելով: Միաժամանակ, հարևան դիրքում իրեն վստահված տեղամասը չզիչելով, փոքրաթիվ ենթակաների հետ միասին աննահանջ մարտ վարելով և բազմաթիվ հակառակորդների ոչնչացնելով, զոհվեց նաև Սաշա Գալստյանը:
2016-ի ապրիլի 9-ին, Մեծամորում տեղի ունեցով հերոսացած հայորդու հուղարկավորությունը, ով թաղվեց Մեծամորցի ազատամարտիկների պանթեոնում, դասվելով փաստորեն դեռևս չավարտված Արցախյան ազատամարտում զոհված, մեծամորցի քաջորդիների շարքին:
2016-ի օգոստոսի 12-ին լրացավ, սերժանտ Սաշա Գալստյանի ծննդյան 20 ամյակը: Նույն օրը Սաշայի Հայրենի՝ Մեծամոր քաղաքի ակումբում տեղի, ունեցավ նրա անմար հիշատակին նվիրված հանդիսությունը, որի ընթացքում հանրության առաջ, առաջին անգամ ներկայացավ նաև փոքրիկ Սաշան՝ հերոսացած հայորդու քրոջ նորածին որդին, ով թեև երբեք չի տեսնի իր զոհված քեռնուն, սակայն կապրի ու կարարի իր քեռու անունը կրելով:
Սերժանտ Սաշա Վաչագանի Գալստյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» , ՀՀ «Արիության» և ՀՀ «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով։
Անցո՜րդ խոնարհվիր այս փառքի առաջ
Որ սուրբ հայրենյաց հեքիաթը մնա,
Նրանք մեզ հետ են՝ անվեհեր ու քաջ,
Արևի մեջ են՝ հավերժահմա…
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
Նմանատիպ նյութեր
30933 դիտում
23:07 16-02-2017
Նոր Հաճնի փառքի պանթեոնի նորօրյա հերոս Գևորգ Մղդեսյանն այսօր դարձավ 21 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1045 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2131 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան