211652_close_icon
views-count4375 դիտում article-date 13:25 19-12-2016

Ռուսաստանի էկոնոմիկայի ամբողջական վերականգնումը քիչ հավանական է. Financial Times

Նավթի գների աճը խթանում է Ռուսաստանի տնտեսական կայունացմանը, սակայն համապատասխան բարեփոխումների և ներդրումների բացակայությունը արգելակում է տնտեսության վերականգնումը, գրում է հեղինակավոր Financial Times-ը։ «Նավթի գնի աճի դեպքում Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի գլխավորությամբ պատժամիջոցների մեղմացման հույսով՝ ներդրողների մի մասը գտնում է, որ Ռուսաստանի տնտեսության վերականգնման գործընթացը կարագանա»,-նշում է թերթը։ Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Ռուսաստանում այդ սպասումները ավելի «խլացված են»։ Փորձագետների խոսքով՝ ռուսաստանցիների մեծ մասը մինչև հիմա տնտեսության մեջ ոչ մի կայունացում չեն զգում։ Բնակչության իրական եկամուտները շարունակում են կրճատվել։ Իսկ Renaissance Capital-ի առաջատար տնտեսագետ Օլեգ Կուզմինը հայտարարել է, որ վերականգնման գործընթաց երկար ու փուլերով է տեղի ունենալու։

Նմանատիպ նյութեր