211652_close_icon
views-count2807 դիտում article-date 11:00 20-12-2016

Այս գիշեր հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակել է ավելի քան 1200 կրակոց. ԼՂՀ ՊՆ

Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց, հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Շփման գոտու ողջ երկայնքով հայ դիրքապահները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնագծի պաշտպանությունը:

Նմանատիպ նյութեր