59701 դիտում
14:29 20-12-2016
Առաջին «շումախերական» վթարը՝ նորակառույց ճանապարհին. հարցի միակ լուծումը արագաչափն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ պաշտոնապես բացվեց մայրաքաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող՝ քաղաքի հարավային մուտքն ապահովող ճանապարհահատվածը։
Այն, որ վերջին տարիներին մայրաքաղաքում կառուցվել են եվրոպական չափանիշներին համապատասխան ճանապարհներ, գաղտնիք չէ, սակայն, ցավոք, կան որոշ վայ-վարորդներ, ովքեր կարող են վայրկյանների ընթացքում լավ գործը հողին հավասարեցնել։ Մինչդեռ, եթե այդ «ծալապակաս» վարորդը, ով հավանաբար եղել է Mercedes-ով, ոտքը գազի սեղմակին չդներ, ապա այս դեպքը տեղի չէր ունենա։
Մնում է՝ որպես միակ տարբերակ, նշված հատվածում նույնպես պատկան մարմինները տեղադրեն արագաչափ, որպեսզի «չակերտավոր լավ տղա և իրենց Շումախերի տեղ դրած վարորդները» սթափվեն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
901 դիտում
16:40 20-05-2024
Այլևս խրամատում չէ մեր խնդրի լուծումը, լուծումը Երևանում է․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին