211652_close_icon
views-count3118 դիտում article-date 16:34 20-12-2016

Աբխազիայի իշխանությունները մի քանի բարձր պաշտոններ են առաջարկել ընդդիմությանը

Աբխազիայի իշխանությունների և ընդդիմության միջև համաձայնագիր է ստորագրվել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, որոնք ուղղված են իշխանության երկու թևերի միջև լիազորությունների բաշխմանը։ Այդ մասին հայտնում է «Աբխազիա-Ինֆորմ» գործակալությունը։ Դեկտեմբերի 15-ին Սուխումիում միաժամանակ մի քանի ակցիաներ էին տեղի ունեցել, որոնք պահանջում էին գործող նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը։ Վերջինս հայտարարել էր, որ չի պատրաստվում հեռանալ նախագահի պաշտոնից, սակայն առաջարկել էր փոխզիջում՝ ընդդիմությանը զբաղեցնել փոխվարչապետի, գլխավոր դատախազի, պաշտոնները, ինչպես նաև 2 պաշտոն սահմանադրական դատարանում և ԿԸՀ-ի նոր կազմում՝ ևս 2 տեղ։

Նմանատիպ նյութեր