1657 դիտում
09:22 21-12-2016
Իմ փոխարեն որևէ մեկը չի կարող մանդատ ստանալ. Գալուստ Սահակյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք 2017-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր փոխարեն մանդատ կստանա Ձեր որդին՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի վարչության պետ Արման Սահակյանը։ «Իմ փոխարեն որևէ մեկը չի կարող մանդատ ստանալ, որովհետև պետք է հաշվի առնեք, որ ՀՀԿ հիմնադիրներից և այդ ոգով դաստիարակված մարդկանցից մեկը ես եմ»,– ի պատասխան՝ ասաց ԱԺ նախագահը, հավելելով,– և կուսակցությունն իր ամբողջական ծրագրերում նաև հնարավորություն է ստեղծել, որ ես պիտի մասնակից դառնամ կուսակցության գործունեությանը։ Այնպես որ, որևէ մեկը իմ փոխարեն չի կարող խորհրդարան մտնել։ Ես կմտնեմ իմ փոխարեն»։ Ընտրացուցակի ո՞ր համարում եք լինելու, հետաքրքրվեցինք Գալուստ Սահակյանից. «Այն համարը, որտեղ որ իմ համարը կլինի, ոչ թե 1-ին, 2-րդ, այլ կարևորագույն համարներից մեկն է լինելու։ Կլինի 4-րդ համարը, թե 55–րդը, միևնույն է։ Այն համարը, որտեղ ես եմ, դա ամենակարևոր համարը կլինի»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2015 դիտում
10:25 14-07-2016
ՀՀԿ-ն խոստովանում է, որ չի կարող մանդատ ստանալ Գյումրիի ավագանու կազմում. «168 ժամ»
4122 դիտում
09:52 21-04-2017
Նախարար Արփինե Հովհաննիսյանը գերադասում է մանդատ ստանալ և գնալ ԱԺ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1291 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
829 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»