211652_close_icon
views-count2626 դիտում article-date 10:37 22-12-2016

ՀՀԿ գրաֆիկը Նոր տարու Ձմեռ պապով չի պայմանավորված. Ռուբեն Թադևոսյան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը մեզ հայտնեց, որ խորհրդի ձևավորումը վերջնականապես ավարտելուց հետո նոր նիստ կհրավիրեն: Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե մինչև տարեվերջ խորհրդի նիստ կհրավիրեն: Ավելի վաղ Ռ. Թադևոսյանն էլ էր ասել, որ այդ նիստը մինչև տարեվերջ կհրավիրվի: Երեկ արդեն անդրադառնալով այդ հարցին՝ նա չբացառեց, որ այդ նիստը ոչ թե մինչև տարեվերջ, այլ եկող տարվա սկզբին տեղի ունենա: «Երբ խորհուրդը համալրենք, ձևավորումը ավարտենք, այդ ժամանակ էլ նիստ կանենք: Մեր գրաֆիկը հո Նոր տարու Ձմեռ պապով չի պայմանավորված»,- ասաց նա: Իսկ ՀՀԿ խորհրդի նիստի ինտրիգը Սերժ Սարգսյանի կուսակցական տեղակալների հարցն է, որտեղ Ռ. Թադևոսյանը չբացառեց, որ փոփոխություններ կլինեն: Արդեն հայտնի է, որ առաջին տեղակալը լինելու է վարչապետ Կարեն Կարապետյանը: Այս դեպքում թերևս ինտրիգը կարող է լինել Հովիկ Աբրահամյանի հարցը: Հնարավո՞ր է հրաժարականից հետո նա այլևս ՀՀԿ փոխնախագահ չդառնա, հատկապես որ ԳՄ վերջին նիստին չի մասնակցել: «Եկեք անուններով չասենք, դա նախագահի իրավունքն է: Մեկ շաբաթ, թե երկու շաբաթ հետո կլինի, կտեղեկանաք»,- այս խուսափողական պատասխանը տվեց Ռ. Թադևոսյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր