1069 դիտում
17:40 22-12-2016
«Սանիթեքն» ամփոփել է սանիտարական մաքրման և աղբահանության ոլորտում կատարված աշխատանքները
Ս.թ. դեկտեմբերի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Սանիթեք» ընկերության մամուլի ասուլիսը, որի ընթացքում ընկերության գլխավոր տնօրեն և սեփականատեր Նիկոլաս Թավիլն առաջին անգամ հանրությանը ներկայացրեց ընկերության գործունեության ամփոփիչ զեկույցը: 2016թ․-ի ավարտին «Սանիթեքն» արձանագրում է հետևյալ թվերը․ ավելի քան 1000 աշխատակիցներ, Երևանի 12 վարչական շրջանների ամբողջական սպասարկում, ավելի քան 8400 եվրոպական արտադրության աղբամաններ, միջազգային չափորոշիչներով ավելի քան 150 հատուկ մեքենա-սարքավորումներ և ավելի քան 21 մլն եվրոյի ներդրում մեկ տարվա ընթացքում Երևան քաղաքում։
«Շնորհակալություն եմ հայտնում Երևանի բնակիչներին՝ ընկերության հետ փոխգործակցության, մշտական աշխատանքի և, իհարկե, մեր աշխատակիցների հանդեպ ցուցաբերած դրական վերաբերմունքի համար: Մեր թիմը օր ու գիշեր աշխատում է՝ հարմարավետ և մաքուր քաղաքային միջավայր ապահովելու համար, և երբ տեղեկանում ենք, որ բնակիչները ցուրտ եղանակին տաք թեյ են հյուրասիրում մեր աշխատակիցներին, մոտենում և խրախուսական խոսքեր ասում, այս ամենը մեծ ոգևորություն է պարգևում թիմին»,-ասել է Նիկոլաս Թավիլը, ապա հավելել, որ ընկերության աշխատակիցները, հանդիսանալով ընկերության ամենակարևոր օղակները, ստանում են միջազգային չափորոշիչներին համապատասխան աշխատավարձ ու ապահովագրություն:
«Սանիթեք» ընկերությունը ամսական 24,000 տոննա աղբ է հավաքում Երևանում, ինչպես նաև իրականացնում է մայրաքաղաքի սանիտարական մաքրման և ձնամաքրման աշխատանքները: Ընկերության համար հատկապես մեծ մարտահրավեր է ձնամաքրման աշխատանքների կազմակերպումը աննախադեպ ցուրտ եղանակային պայմաններում, սակայն Սանիթեքին հաջողել է նախորդ շաբաթ մայրաքաղաքում տեղացած առատ ձյանը զուգահեռ աշխատել արտակարգ ռեժիմով՝ մշտապես բաց պահելով Երևանի գլխավոր և երկրորդային ճանապարհները, իսկ բակային տարածքներում ձնամաքրման աշխատանքները շարունակվում են նաև ներկայումս:
«Կարևոր է հասկանալ, որ «Սանիթեքը» մարդիկ են, ոչ թե մեքենաներ, և միշտ լինելու է մարդկային գործոնը մեր աշխատանքում: Ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են մոտ 400 աշխատակիցներ, և մենք մշտապես լրացուցիչ մարդկային ներուժ ենք ներգրավում, որովհետև թիմը հոգնում է, մարդիկ հիվանդանում են:
Այս առումով բնակիչների ըմբռնողականությունը ու համագործակցային լինելը շատ կարևոր է։ Ես կարծում եմ, որ սանիտարական մաքրումը և աղբահանությունը ավելին է, քան պարզապես ծառայություն․ սա յուրատեսակ քաղաքային մշակույթ է, որին մասնակից են քաղաքի բոլոր բնակիչները»,-նշել է Նիկոլաս Թավիլը:
Նշենք, որ «Սանիթեք» ընկերությունը հանդիսանում է լիբանանյան համանուն ընկերության Հայաստանյան մասնաճյուղը: «Սանիթեքինթերնեյշնլը» գործունեություն է իրականացնում 4 երկրներում և Երևան քաղաքում սկսել է իր աշխատանքները 2014թ. դեկտեմբերի 1-ից։ Ընկերությունն աղբահանությունը իրականացնում է շաբաթվա 7 օրերին՝ 24 ժամյա ռեժիմով, իսկ որոշ հատվածներում աղբահանությունն իրականացնում է օրվա ընթացքում 2 և ավելի անգամներ:
Ընկերությունը փողոցների և մայթեզրերի սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնում է գիշերային ժամերին՝ 12:00-ից մինչև 8:00-ն, իսկ բակերի սանիտարական մաքրումն իրականացնում է ցերեկային ժամերին՝ 9:00-ից 18:00-ը: Նշենք նաև, որ «Սանիթեք» ընկերությունն իր աշխատանքները կազմակերպում է ժամանակակից տեխնիկայով, իսկ մայրաքաղաքում տեղադրված են գերմանական արտադրության բարձրարժեք աղբամաններ։
«Սանիթեք» ընկերությունը հորդորում է Երևանի բնակիչներին ձնամաքրման, աղբահանության և սանիտարական մաքրման հետ կապված որևէ խնդիր նկատելու դեպքում զանգահարել ընկերության թեժ գծի 80-90 հեռախոսահամարին կամ նամակ ուղարկել ընկերության պաշտոնական էջին[url=https://web.facebook.com/SanitekArmenia/?_rdr] Ֆեյսբուք սոցիալական ցանցում[/url]:
Նմանատիպ նյութեր
1193 դիտում
22:02 24-11-2022
Կհստակեցվեն աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները
4103 դիտում
11:59 01-09-2019
«Սանիթեքն» արդեն 4-րդ օրն է՝ հրաժարվում է աղբահանություն կատարել. Երևանի քաղաքապետարան
8558 դիտում
17:49 06-07-2017
Մարտակերտը հատուկ նշանակության՝ սանիտարական մաքրման մեքենա է ստացել Դավթաշենից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
904 դիտում
23:48 25-10-2024
Քննարկվել են ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները
12190 դիտում
23:05 25-10-2024
Լոռու և Արագածոտնի մարզերում սպասվում են գազանջատումներ
1075 դիտում
22:52 25-10-2024
Արման Խաչատրյանը նշանակվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան