8561 դիտում
17:49 06-07-2017
Մարտակերտը հատուկ նշանակության՝ սանիտարական մաքրման մեքենա է ստացել Դավթաշենից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի Դավթաշեն վարչական շրջանի և Արցախի Մարտակերտի շրջանի միջև արդյունավետ համագործակցությունը շարունակվում է։
Այդ համագործակցության շրջանակներում Մարտակերտը հատուկ նշանակության՝ սանիտարական մաքրման մեքենա է ստացել Դավթաշենից։ Նման տեխնիկայի անհրաժեշտության մասին խոսվել էր երկու շրջանների ղեկավարության՝ վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Նշենք նաև, որ մի քանի օր առաջ Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Արտակ Նավասարդյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Արցախի Ստեփանակերտի և Մարտակերտի անապահով ընտանիքներին, որպես օգնություն սնունդ, հագուստ, կոշկեղեն և կենցաղային քիմիա էր բաժանել:
Պատվիրակության անդամներն եղել էին նաև զորամասերում՝ տեսակցել և նվերներ հանձնել զինվորներին։ Բացի այդ, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի նախաձեռնությամբ՝ Ստեփանակերտի և Մարտակերտի անապահով ընտանիքների շուրջ 30 երեխա 4 օրով այցելել են Երևան, հյուրընկալվել դավթաշենցիների տներում։ Նրանց համար կազմակերպվել են այցելություններ դեպի Հայաստանի պատմամշակութային վայրեր։
Հիշեցնենք, որ Երևանի ու Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագիրը ստորագրվել է 2012 թվականին: Իսկ Դավթաշեն վարչական շրջանը Մարտակերտի հետ գործընկեր է 2015 թվականից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2085 դիտում
15:55 05-08-2016
«Երևանյան ամառ 2016». տեղի կունենա «Ողջույն Դավթաշենից» մանկական ծրագիրը
1069 դիտում
17:40 22-12-2016
«Սանիթեքն» ամփոփել է սանիտարական մաքրման և աղբահանության ոլորտում կատարված աշխատանքները
1196 դիտում
22:02 24-11-2022
Կհստակեցվեն աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները
Այս բաժնից
631 դիտում
11:37 26-10-2024
Հայ Առաքելական եկեղեցին ոգեկոչում է տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրը
874 դիտում
11:21 26-10-2024
Ձմռան և աշնան հանդիպումը՝ Լոռիում. Սուրենյան