211652_close_icon
views-count3660 դիտում article-date 11:22 24-12-2016

Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է «СВД» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊՆ

Դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 350 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ‹‹СВД›› և ‹‹Իստիգլալ›› տիպի դիպուկահար հրացաններից /94 կրակոց/: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի պաշտպանությունը:

Նմանատիպ նյութեր