Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Արամ Ազատյանի կալանքի որոշումը կբողոքարկվի ՄԻԵԴ-ում. փաստաբան
Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Արամ Ազատյանի խափանման միջոց կալանքը բողոքարկվել է մեր կողմից՝ վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատական ակտը թողել է ուժի մեջ, վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չի ընդունել, սակայն պատրաստվում ենք ՄԻԵԴ բողոք ներկայացնել: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Ազատյանի պաշտպանը՝ Արթուր Պիվազյանը:
Նրա պաշտպանը տեղեկացրել է, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, որը մերժվել է:
«Դատարանն արդեն երկրորդ անգամ կալանքի հարցի հետ կապված ձևակերպումներ է մեջբերում, որ պարոն Ազատյանը անունով անձնավորություն է, կազդի վկաների վրա, բայց ի՞նչ անուն ունի, որտեղի՞ց է անունը կամ անունով պայմանավորված, ինչպե՞ս պետք է ազդի վկաների վրա, ոչ մեկ չգիտի: Նրանք կալանավորելը բացատրում են նրանով, որ գործի քննությանը պաշտպանական կողմը ծանոթացել է, հետևաբար կարող են խոչընդոտել քննությանը, քանի որ պարզաբանման հարցեր գիտենք: Դատարանը նաև ասել է, որ Արամ Ազատյանի դեմ դեռ ցուցմունք չտված անձանց վրա կազդի, բայց ոչ ոք չգիտի, թե ովքեր են այդ անձինք»,- ասել նա:
Փաստաբանը հավելել է, որ փաստացի այս գործով 13 մեղադրյալից միայն Ազատյանի նկատմամբ է խափանման միջոց կալանքն ընտրվել:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՔԿ պետության, Սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթ է նախաձեռնվել և քննվում է քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի («Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը») 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 46(հանցակցություն)-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 435-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի, 436-րդ հոդվածի («Կաշառք տալը») 2-րդ մասի 3-րդ կետի և 437-րդ հոդվածի («Կաշառքի միջնորդությունը») 1-ին մասի հատկանիշներով։
ՔՕ տարբեր հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 13 անձանց, այդ թվում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց: Նշված բոլոր անձինք ձերբակալվել են: Մեղադրյալները 13-ն են, որոնցից միայն Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանն է կալանքի տակ։