Թուրքիայում սպանվել է երկրի ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցներն ու պարբերականները, Թուրքիայում սպանել են բարձրաստիճան քաղաքական գործչի։ Նշվում է, որ սպանվել է Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հիլզամ Բուլուտը։
Հաղորդվում է նաև, որ անհայտ անձինք կրակ են բացել քաղաքական գործչի ավտոմեքենայի վրա, ինչի արդյունքում նա մահացել է։
Ոստիկանությունն ու համապատասխան մարմինները կատարում են աշխատանքնրեր՝ պարզելու համար դեպքի մանրամասներն ու կազմակերպիչներին։