211652_close_icon
views-count5873 դիտում article-date 19:09 25-12-2016

Կարեն Կարապետյանի ցավակցական հեռագիրը՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Ադլերից Լաթակիա ուղևորված ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Խորը ցավով տեղեկացանք Սև ծովի վրա «Տու-154» ինքնաթիռի կործանման մասին, որը տասնյակ մարդկանց կյանքեր խլեց: ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և խնդրում եմ կարեկցանքի ու զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին»,- նշված է հեռագրում:

Նմանատիպ նյութեր