Շմոլ գազի թունավորում. քաղաքացիները հայտնել են, որ տանը իրենց վատ են զգացել և տեղափոխվել հիվանդանոց
Դեկտեմբերի 27-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով բուժօգնության են տեղափոխվել 37-ամյա Սվետլանա Ս.-ն, 6-ամյա Անի Վ.-ն և 1-ամյա Սոնա Վ.-ն և հայտարարել, որ իրենց տանը վատ են զգացել և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
[b][i]ՀՀ ոստիկանություն[/i][/b]