ՕՐՎԱ ԿԱԴՐ. Արտակարգ իրավիճակ՝ ոստիկանության Էրեբունու բաժնի դիմաց. «Ձյունե թագուհին գրոհել է ոստիկանությունը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է, Երևանի Խորենացի փողոցում՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի վարչական շենքի և Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի շենքի առջև մի իսկական սահադաշտ է ստեղծվել։
Ջրախողովակի վնասվելու հետևանքով ջուրն ամբողջովին իրենով է արել այդ հատվածը։ Իսկ ոստիկանության Էրեբունու բաժնին պատկանող Samand մակնիշի 344 II 02 համարանիշի ավտոմեքենան էլ կարծես Ձյունե թագուհու կողմից հավերժական սառցաբեկորի նմանված լինի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի