Մոսկվայում այս տարվա ձմռան ամենացուրտ գիշերն է գրանցվել
ՌԴ մայրաքաղաքում այս տարվա ձմռան ամենացուրտ գիշերն է գրանցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Գիշերը օդի ջերմաստիճանը կազմել է -24 աստիճան, իսկ Մերձմոսկվայում՝ -26:
Ըստ օթերևութաբանների կանխատեսումների՝ առաջիկա գիշերներին օդի ջերմաստիճանը նույնպես ռեկորդ կգրանցի. Այն կիջնի մինչև -30 աստիճան:
Նման ցուրտ եղանակը կպահպանվի մինչև հունվարի 10-ը, նշում են օթերևութաբանները: