Հայտնի է դարձել 2016 թվականի ամենաանվտանգ ավիաընկերության անունը
Գերմանական JACDEC ավիացիոն անվտանգության կենտրոնը հրապարակել է աշխարհի անվտանգ ավիաընկերությունների վարկանշային ցուցակը։
Ինչպես հաղորդում է Bild պարբերականը, առաջին տեղում է հայտնվել հոնկոնգյան Cathay Pacific ընկերությունը, որը հանդիսանում է Oneworld դաշինքի անդամը։
Առաջատար հնգյակը համալրել են նորզելանդական Air New Zealand, չինական Hainan Airlines, քաթարական Qatar Airways և նիդեռլանդական KLM ավիաընկերությունները։
Հրապարակվել է ցանկի մի մասը, որը բաղկացած է 60 տեղից։ Ամբողջական ցուցակը կհրապարակվի հունվարի 18-ին։
Վարկանշային ցուցակը կազմելիս հաշվի է առնվել 2016 թվականին ավիացիոն պատահարների թիվը։