5520 դիտում
09:40 10-01-2017
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ 2016 թ-ի դեկտեմբերի 29-ի Ադրբեջանի դիվերսիայի փորձի վերաբերյալ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը /ՌԴ/, Ստեֆան Վիսկոնտին /Ֆրանսիա/ և Ռիչարդ Հոգլանդը /ԱՄՆ/ Ամանորից առաջ իրականացված ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձից օրեր անց անդրադարձել են միջադեպին, ինչի կապակցությամբ [url=http://www.osce.org/mg/292991]հայտարարություն [/url]են տարածել։ Հայտարարության մեջ ասվում է.
«Բաքուն և Երևանը շարունակում են միմյանց մեղադրել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրականացված ներխուժման փորձի մեջ, որը հանգեցրեց զոհերի։ Հայկական զինված ուժերը դեռ պահում են մարտի ժամանակ սպանված ադրբեջանցի զինծառայողի դին։
Հրադադարի խախտումը անթույլատրելի է և հակասում է կողմերի ստանձնած պարտավորություններին, որոնք ամբողջական պատասխանատվություն են կրում կրակ չկիրառելու համար։
Համանախագահները հորդորում են Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին՝ խստորեն պահպանել համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում 2016 թ-ին, հնարավորինս սեղմ ժամկետներում համաձայնեցնել միջադեպերի հետաքննման ԵԱՀԿ մեխանիզմը։
Համանախագահները նաև կոչ են անում առանց հապաղելու 2010 թ-ի Աստրախանի գագաթնաժողովի պամանավորվածության համաձայն՝ վերադարձնել զոհերի աճյունները՝ հաշվի առնելով բացառապես մարդկային բնույթը։
Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել փոխադարձ մեղադրանքները՝ կայունացնելու համար իրավիճակը։
Համանախագահները ցավակցում են սպանված զինվորների ընտանիքներին և բոլոր հայերին ու ադրբեջանցիներին, որոնց համար Ամանորի հույսը մթագնեց անիմաստ կորուստների ցավից»։
Նմանատիպ նյութեր
3777 դիտում
18:31 16-10-2017
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը
4104 դիտում
20:42 12-07-2018
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հայտարարությունը հետաքրքիր էր. Ա. Աշոտյանի երեք դիտարկումները
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
934 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»