1307 դիտում
18:03 10-01-2017
ՀՀ տրանսպորտի, նախարարությունում քաղաքացիներից ստացվել է 1112 դիմում-բողոք
2016 թ. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ստացվել է 36385 դիմում և գրություն, որից 1112-ը եղել են քաղաքացիների դիմում-բողոքները:
Դիմում-գրություններից 1623-ը ստացվել են նախարարության էլեկտրոնային փոստով:
Նույն ժամանակահատվածում 512 քաղաքացիներ ստացել են անվճար երթևեկության վկայական:
2016 թ. նախարարության լիցենզավորման գործակալության «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության 1951 լիցենզիա և ներդիր, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության 41 լիցենզիա և 788 ներդիր, փոստային կապի գործունեության 5 լիցենզիա և 10 ներդիր, ինչպես նաև ՀՀ կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներկրման 611 լիցենզիա:
Բոլոր դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ նախարարության պաշտոնական կայքի միջոցով առցանց ստացվել է տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրավոր կամ էլեկտրոնային 154 հարցում, որոնց նույնպես ընթացք է տրվել և ըստ էության պատշաճ պատասխանվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Վերոնշյալ ժամանակահատվածում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից ստացվել է 22 հարցում:
Անհապաղ կամ հնարավորին սեղմ ժամկետում պատասխանվել է տեղեկություն ստանալու վերաբերյալ բոլոր բանավոր հարցումներին:
Ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր և էլեկտրոնային հարցումների դեպքում նախարարությունը քաղաքացիներից չի պահանջել հիմնավորել հարցումները, տեղեկատվություն տրամադրելու համար որևէ վճար ևս չի պահանջվել:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքում հրապարակված են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները, որոնք թարմացվում են օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում և մատչելի են երկրի ամբողջ տարածքում:
Մասնավորապես, նկատի են առնվում նախարարության՝ որպես տեղեկություն տնօրինողի, գործառույթները, գործունեության տարեկան հաշվետվությունները, բյուջեն և դրա կատարման հաշվետվությունները, նախարարության կառուցվածքը, ղեկավար պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, աշխատավայրի հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները, նախարարությունում աշխատանքի ընդունման կարգը և թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունները և այլն:
Նախարարությունում գործում են և կայքում հրապարակված են «թեժ գծերի» հեռախոսահամարները, որոնցով կարող եք օպերատիվ տեղեկանալ հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների իրավիճակին, մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզավորման գործընթացին, ինչպես նաև Ձեր գրությունների և նամակների ընթացքին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում նախարարությանը հասցեագրած դիմումների ընթացքին հետևել նաև առցանց:
Քաղաքացիների ընդունելության ժամանակացույցին համապատասխան՝ նախարարությունում սահմանված են ընդունելության հատուկ օրեր:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2085 դիտում
17:29 06-04-2017
2017թ. առաջին եռամսյակում Տրանսպորտի նախարարությունում ստացվել է 8658 դիմում և գրություն
1961 դիտում
17:00 10-07-2015
Հունիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից ստացվել է 694 դիմում
1206 դիտում
22:33 01-08-2022
Հուլիս ամսվա ընթացքում Շիրակի մարզպետարան քաղաքացիներից ստացվել է 146 դիմում
Այս բաժնից
880 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
472 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
727 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը