2088 դիտում
17:29 06-04-2017
2017թ. առաջին եռամսյակում Տրանսպորտի նախարարությունում ստացվել է 8658 դիմում և գրություն
2017 թ. առաջին եռամսյակում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն մուտքագրվել է 8658 դիմում և գրություն, որից 254-ը եղել են քաղաքացիների դիմումները: Դիմում-գրություններից 519-ը ստացվել են նախարարության էլեկտրոնային փոստով:
Նույն ժամանակահատվածում նախարարության գործունեության ոլորտներին առնչվող հարցադրումներով նախարարի, նախարարի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի մոտ ընդունելության են եղել 10-ը քաղաքացիներ:
Նախարարության լիցենզավորման գործակալության կողմից «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության 247 լիցենզիա և ներդիր և 43 ներդիր, փոտային կապի գործունեության 1 լիցենզիա և 2 ներդիր, ինչպես նաև արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներկրման 194 լիցենզիա:
Նշված ժամանակահատվածում 69 քաղաքացիներ ստացել են անվճար երթևեկության վկայականներ:
Զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ նախարարության պաշտոնական կայքի միջոցով՝ առցանց, ստացվել է տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրավոր կամ էլեկտրոնային 80, իսկ ՀՀ ԱԺ պատգամավորներից՝ 2 հարցում:
Նախարարությունում ստացված բոլոր դիմումներին, գրություններին և տեղեկություն ստանալու վերաբերյալ հարցումներին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր և էլեկտրոնային հարցումների դեպքում նախարարությունը քաղաքացիներից չի պահանջել հիմնավորել հարցումները, տեղեկատվություն տրամադրելու համար որևէ վճար ևս չի պահանջվել:
Նախարարությունում գործում են և կայքում հրապարակված են «թեժ գծերի» և տեղեկատու հեռախոսահամարները, որոնցով օպերատիվ տեղեկատվություն է տրվում նաև հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների իրավիճակի, մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզավորման գործընթացի, ինչպես նաև գրությունների և նամակների ընթացքի մասին: Դրանից բացի, նախարարության պաշտոնական կայքի միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց դիմումների ընթացքին հետևել նաև առցանց:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2122 դիտում
11:44 14-04-2017
Կադաստրի պետական կոմիտեն 2017թ. առաջին եռամսյակում ստացել է 5206 դիմում և գրություն
1892 դիտում
12:21 11-04-2018
Առաջին եռամսյակում ՏԿՏՏ նախարարությունը ստացել է 10000-ից ավելի դիմում և գրություն
877 դիտում
13:24 18-04-2019
ՀՀ ՏԿՏՏ նախարարություն 2019թ. 1-ին եռամսյակում մուտքագրվել է 6500-ից ավելի դիմում-գրություն
Այս բաժնից
730 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
613 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
418 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը