211652_close_icon
views-count2500 դիտում article-date 10:16 11-01-2017

Ստեփան Դեմիրճյանին պատրաստ են ընդունել միայն Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ի և ՀԱԿ-ի միջև համագործակցությունը դադարի։ Բանն այն է, որ Ստեփան Դեմիրճյանը բանակցում Է միանգամից երեք դաշինքներում անցողիկ տեղի համար։ Ստեփան Դեմիրճյանը հնարավոր Է համարում նոր խորհրդարանում հայտնվել Վիկտոր Դալլաքյանի, Սեյրան Օհանյան – Վարդան Օսկանյան տանդեմի կամ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ապագա դաշինքի հետ։ Վերջնական որոշում դեռևս չկա, բայց ամենայն հավանականությամբ Ստեփան Դեմիրճյանին պատրաստ են ընդունել միայն Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն»-ում։ Հիշեցնենք, որ դեռ 2003թ. Վիկտոր Դալլաքյանը սերտ համագործակցում Էր այն ժամանակ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի հետ, ապա դարձավ նրա գլխավորած «Արդարություն» դաշինքի քարտուղարը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր