211652_close_icon
views-count2202 դիտում article-date 09:47 12-01-2017

Ֆիննախը չի պատրաստվում հրաժարվել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի տարածքի վարձակալությունից. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարարությունը չի պատրաստվում գերատեսչական ծախսերի կրճատման շրջանակներում հրաժարվել Տիգրան Մեծ 4 հասցեում «Հանարդնախագիծ» ընկերությունից վարձակալած իր տարածքներից, տեղեկացրել են նախարարությունից։ Պատասխանելով ՀԺ-ի հարցին, նախարարությունը նշել է. ««Հանարդնախագիծ» ընկերությունից վարձակալած տարածքը 400 քմ կրճատվել է։ Եթե 2014թ. հունիսից ֆիննախը վարձակալում էր 2150 քմ և դրա դիմաց 1 տարվա համար վճարում 124 մլն դրամ, ապա այս տարվա օգոստոսից վարձակալում է 1750 քմ և 1 տարվա համար վճարում արդեն 116,6 մլն դրամ»։ Հիշեցնենք, որ «Հանարդնախագիծ» ընկերությունը պատկանում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր