211652_close_icon
views-count2751 դիտում article-date 10:07 24-11-2016

Ֆիննախը կրճատել է վարձակալվող տարածքների չափը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարարությունը Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ընկերությունից իր վարձակալած տարածքը 400 քառակուսի մետրով կրճատել է: Այս մասին մեզ տեղեկացրին պետական գույքի կառավարման վարչությունից: Եթե նախկինում՝ 2014թ. հունիսից, ֆիննախը վարձակալում էր 2150 քմ տարածք և դրա դիմաց մեկ տարվա համար այդ ընկերությանը վճարում էր 124 մլն դրամ, ապա այս տարվա օգոստոսից վարձակալում է 1750 քմ և մեկ տարվա համար վճարում արդեն 116,6 մլն դրամ: Վերոնշյալ ժամկետից կարելի է հասկանալ, որ սույն տարածքը վարձակալվել է Գագիկ Խաչատրյանի՝ ֆինանսների նախարար նշանակվելուց հետո: Հավելենք նաև, որ կառավարության շենքի անմիջապես դիմացը գտնվող «Հանարդնախագծի» շենքը պատկանում է բնապահպանության ու քաղաքաշինության նախկին նախարար Արամ Հարությունյանին, որն այն վարձակալության է տալիս թե՛ ֆիննախին, թե՛ ԱՎԾ-ին և թե՛ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանն ու միայն պետբյուջեից տարեկան մոտ 150-160 մլն դրամ ստանում: Ընդ որում, այդ շենքը նախապես պետական է եղել, և Ա. Հարությունյանն այն ջրի գնով սեփականացրել է քաղաքաշինության նախարար եղած ժամանակ ու հիմա վարձակալության է տալիս պետությանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր