211652_close_icon
views-count4000 դիտում article-date 15:47 12-01-2017

Ամերիկացի գիտնականնեը սահմանել են Լուսնի մոտավոր տարիքը

Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) գիտնականները հաշվարկել են, թե որքան է կազմում Երկիր մոլորակի բնական արբանյակի՝ Լուսնի տարիքը. այն մոտ 4,51 մլրդ տարեկան է։ Այդ մասին նշված է համալսարանի կայքում։ Այսպիսով, ըստ գիտնականների, Լուսինն ավելի «ծեր է» /40-140 մլն տարվա տարբերությամբ/, քան ավելի վաղ կարծում էին։ Նրանք նման եզրահանգման են հանգել՝ ուսումնասիրելով քարը, որը Լուսնից 1971 թվականին ամերիկյան «Ապոլլոն-14» տիեզերանավով բերվել էր Երկիր։

Նմանատիպ նյութեր