3276 դիտում
16:05 13-01-2017
«Ես դրա կողմնակիցը չեմ և համոզված եմ, որ այս հարցում չի կայացվելու մի որոշում, որին դեմ կլինեն Հայաստանի քաղաքացիները». վարչապետ Կարեն Կարապետյանը` հողերը հանձնելու մասին
Այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց իր տեսլականը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Վարչապետը վստահություն հայտնեց, որ Հայաստանը տրամաբանական բանակցությունների արդյունքում կարողանալու է ապահովել իր հաղթանակը և անվտանգությունը, ինքնասիրությունը:
«Չէ, ես դրա կողմնակիցը չեմ, բայց ես վստահ եմ, որ մենք ունենք տարբերակ և՛ մեր անվտանգությունը, և՛ մեր հաղթանակը պաշտպանելու, պահելու` համապատասխան տրամաբանական բանակցությունների արդյունքում»:
Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Կ. Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կողմ է ԼՂՀ խնդրի կարգավորման ճանապարհին հողերի հանձնմանը:
Անդրադառնալով հարցին՝ կո՞ղմ է հարցի լուծման փոխզիջումային տարբերակին, վարչապետը պատասխանեց. «Նայած, թե ինչ փոխզիջման մասին է խոսքը: Եկեք այդ մասին խոսենք, երբ կգա ժամանակը: Ես համոզված եմ, որ այս հարցում չի կայացվելու մի որոշում, որին դեմ կլինեն Հայաստանի քաղաքացիները»,- եզրափակեց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
1546 դիտում
15:31 17-11-2022
«Ոչ, այդ որոշումը չի կայացվելու, բոլորը թող այս գլխից իմանան». Փաշինյանը՝ Վահան Քերոբյանին
Այս բաժնից
679 դիտում
16:42 29-10-2024
Արա Եղոյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնից
913 դիտում
16:29 29-10-2024
ՊԵԿ նախագահն ու ԱԺ պատգամավորները հանդիպել են բլոգերների հետ (տեսանյութ)