211652_close_icon
views-count4633 դիտում article-date 21:18 13-01-2017

Ֆրանսիայում ձնաբուքը մի քանի հարյուր հազար տուն է թողել առանց էլեկտրականության

Ֆրանսիայի հյուսիս-արևմտյան հատվածին վրա հասած ձնաբքի պատճառով առանց էլեկտրականության են մնացել շուրջ 237.000 բնակելի տներ, հաղորդում է Le Figaro թերթը։ Թերթի տվյալներով՝ քամու ուժգնությունը հասել է ժամում 146 կմ-ի։ Առավել շատ տուժել են Պիկարդիա, Նորմանդիա և Նո-Պա-դե-Կալե շրջանները։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրյունո Լե Ռուի խոսքով՝ հազարից ավելի մարդ տարհանվել է։ Երկրի 11 շրջաններում հայտարարվել է ձնաբքի վտանգի «նարնջագույն» մակարդակ։ Տեղի օդերևութաբանների փոխանցմամբ՝ եղենակը պետք էր լավանա այսօր երեկոյան։

Նմանատիպ նյութեր