2939 դիտում
10:10 10-01-2018
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու նպատակով ՀՀ ոստիկանությունը հայտարարում է հայտերի ընդունելություն
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունելություն` ՀՀ ոստիկանության պետի 2013թ. ապրիլի 29-ի «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանի պահանջների համաձայն:
Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործող այն հասարակական միավորումները, որոնք ունեն առնվազն երեք ամսվա գործունեություն:
Յուրաքանչյուր հասարակական միավորում հայտ կարող է ներկայացնել միայն մեկ լիազոր ներկայացուցչի համար:
Հասարակական միավորման կողմից հայտ չի կարող ներկայացվել այն ներկայացուցչի համար, ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ և (կամ) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով: Հիշյալ պահանջների ապահովման համար պատասխանատու են հայտը ներկայացնող հասարակական միավորման ներկայացուցիչը և հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը:
Հայտում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը`
1) հասարակական միավորման անվանումը.
2) հասարակական միավորման գտնվելու վայրը.
3) հասարակական միավորման գործունեության բնույթը.
4) գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները /եթե հայտը ներկայացնողը հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը չէ, ապա հայտի հետ ներկայացնում է նաև հասարակական միավորման կողմից տրված լիազորագիրը/.
5) ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն:
Սահմանված ձևի հայտերը կարող եք ներկայացնել ք.Երևան, Նալբանդյան 57 հասցեով, հեռ. 011-52-93-38, էլ. փոստ. [email protected], 2018թ. հունվարի 8-ից հունվարի 22-ը` աշխատանքային օրերին` ժամը 10.00-ից 18.00-ն:
Կից ներկայացվում է[url=http://www.police.am/news/view/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A8%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6080118.html] հայտի օրինակելի ձևը[/url]:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
775 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
883 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
631 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին