211652_close_icon
views-count3380 դիտում article-date 12:51 17-01-2017

Եգիպտոսում զինված հարձակում է կատարվել ոստիկանական անցակետի վրա. սպանվել է 8 իրավապահ

Եգիպտոսի հարավ-արևմտյան Վադի-էլ-Հադիդ նահանգում երեկ երեկոյան զինված հարձակում է իրականացվել ոստիկանական պահակակետի վրա, տեղեկացնում է BBC-ն։ Երկրի ՆԳ Նախարարությունը հայտնել է, որ հարձակվողներից երկուսը սպանվել են ոստիկանների հետ ունեցած փոխհրաձգության ժամանակ։ Սպանվել է նաև 8 և վիրավորվել 3 ոստիկան։ Նշենք, որ Եգիպտոսում հաճախ են տեղի ունենում հարձակումներ ոստիկանության բաժանմունքների և պահակակետերի վրա։ Վիճակագրության համաձայն՝ այդ երկրում 2013 թվականից մինչև այսօր մի քանի հարյուր զինվոր ու իրավապահ է սպանվել։ Հիմնականում հարձակումները կատարում են ջիհադիստները՝ Սինայի թերակղզու հյուսիսային հատվածում։ Այն մոտ է գտնվում Իսրայելի և Գազայի հատվածի հետ սահմանին։

Նմանատիպ նյութեր