4070 դիտում
11:44 18-01-2017
Հնդկական օդանավերում կանանց համար առանձին տեղեր են ստեղծվել
Հնդկական Air India ավիաընկերությունը հատուկ տեղեր է առանձնացրել կին ուղևորների համար, որպեսզի պաշտպանի վերջիններիս սեռական ոտնձգություններից ու բռնությունից, հաղորդում է BBC-ն։
Ներքին մի քանի չվերթների ժամանակ առաջնային նստատեղերը կհատկացվեն միայն կանանց, իսկ որոշումը կայացվել է մի քանի միջադեպերից հետո։
Օրինակ, 2016 թվականի դեկտեմբերին սկանդալ տեղի ունեցավ թռիչքներից մեկի ժամանակ։ Ուղևոր տղամարդկանցից մեկը բիզնես դասի խցիկից տեղափոխվել էր էկոնոմ դաս, նստել միայնակ մի կնոջ կողքին և սկսել սեռական դրսևորումներ ցուցաբերել վերջինիս նկատմամբ, երբ նա քնած էր։ Կինն արթնացել էր և բողոքել անձնակազմին, ինչից հետո ոստիկանությունը օդանավակայանում վայրէջք կատարելուց հետ ձերբակալել էր տղամարդուն։
Նշենք, որ Հնդկաստանում գնացքներում և ավտոբուսներում արդեն կան առանձին վագոններ, որոնք նախատեսված են միայն կանանց համար։
Նմանատիպ նյութեր
1647 դիտում
23:38 03-02-2015
Չինական ավիաընկերությունը վերադարձել է օդանավերում կանգնած տեղերի գաղափարին
4423 դիտում
23:22 10-08-2016
Բրյուսել մեկնող 2 օդանավերում ռումբերի մասին ահազանգը կեղծ է եղել
Այս բաժնից
784 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4243 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1252 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար