211652_close_icon
views-count10315 դիտում article-date 15:18 18-01-2017

Յուրա Մովսիսյան. Մարդիկ առանց իմանալու Ռուսաստանի մասին հիմարություններ են խոսում

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը նշել է, որ Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով կանցկացնի 2018թ. աշխարհի առաջնությունը: «Ես Ռուսաստանում ճանաչում եմ մարդկանց, գիտեմ, թե ինչպիսին են նրանք` շատ ընկերական և բարի: Վստահ եմ, որ դա լինելու աշխարհի առաջնություններից ամենալավը: Ռուսաստանում ցանկանում են ապացուցել, որ ոչ մի վատ բան չի լինի: Ցանկանում են ապացուցել, որ փողոցներում բոլորն էլ ժպտում են, ուրախանում են: Ռուսաստանը ցանկանում է բոլորին ապացուցել, որ երբ մարդիկ իրենց մոտից հեռանան, մտածելու են. «Ես Ռուսաստանի մասին սա գիտեի, բայց իրականում լրիվ այլ կերպ է»: Շատերը Ռուսաստանի մասին սկսում են հիմարություններ խոսել` ոչինչ չիմանալով, պարզապես նստելով համակարգչի կամ հեռուստացույցի առջև: Նրանք երբեք չեն եղել Ռուսաստանում, սակայն այնպեն են խոսում նրա մասին, կարծես ամեն ինչ գիտեն երկրի մասին», ասել է Մովսիսյանը:

Նմանատիպ նյութեր