4795 դիտում
20:37 18-01-2017
Սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմն ընդլայնվեց
Հունվարի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կազմակերպված հանդիպման ժամանակ նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության ֆինանսական աջակցությամբ Հայաստանում սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները կազմակերպող քարտուղարության կազմը համալրած չորս մասնագետներին:
Միջոցառմանը մասնակցում էին «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի խորհրդատու Համազասպ Դանիելյանը, նախարարության աշխատակիցներ:
Նախարարը նշեց, որ երկար քննարկումներից հետո որոշվեց համալրել քարտուղարության կազմը, քանի, որ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի կազմակերպման, սիրիահայերի ընդունման, անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման, նրանց խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված աշխատանքներն իրականացնում էր նախարարությունում գործող՝ 5 հոգուց բաղկացած աշխատանքային խումբը, որը զբաղվում էր նաև սիրիահայերի դիմավորման գործընթացով:
Նախարարը հույս հայտնեց, որ բաց մրցույթի արդյունքում համատեղ ընտրված չորս մասնագետները կնպաստեն Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման և լուծման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, նշված բոլոր կառույցների և օղակների բնականոն ընթացքն ապահովելուն:
Համազասպ Դանիելյանը շնորհակալություն հայտնեց նախարարին և նախարարության թիմին՝ արդյունավետ համագործակցության համար և վստահություն հայտնեց, որ ընտրված մասնագետները բարեխղճորեն կիրականացնեն իրենց առաքելությունը:
Սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը ներկայացրեց քարտուղարության նոր աշխատակիցների առաջիկա անելիքները և նշեց, որ նրանք ուսումնասիրելու են սիրիահայերի հետ իրականացված բոլոր աշխատանքները և ՀՀ սփյուռքի նախարարության, այլ պետական մարմինների, բարեգործական, հասարակական, միջազգային և այլ կառույցների հետ համատեղ մշակելու են սիրիահայերի հետագա ինտեգրման ռազմավարական ծրագիր, որը կնպաստի կարճաժամկետ ծրագրերից անցում կատարել երկարաժամկետ ծրագրերի:
Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը շնորհակալություն հայտնեց աջակցության համար և կարևորեց համահայկական կառույցների հետ համատեղ իրականացվող աշխատանքները, նշեց, որ 2014 թ. ՀՀ սփյուռքի նախարարության և «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր՝ արևմտահայերենի ուսուցողական նյութերի հրատարակման և տարածման, Հայաստանում արևմտահայերենի ուսուցման կենտրոն ստեղծելու, Հայաստանի բուհերում հայագիտական առարկաների գծով սովորող սփյուռքահայ ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելու և այլ հարցերի վերաբերյալ: 2016թ հոկտեմբերին նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է հիմնարկության 60 ամյակին նվիրված
գիտաժողով:
Նմանատիպ նյութեր
2185 դիտում
19:00 28-06-2024
Տեղի է ունեցել Տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
1243 դիտում
16:38 24-05-2021
Փաշինյանի որոշմամբ տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել
2005 դիտում
10:36 28-08-2014
Տեղի է ունեցել սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Այս բաժնից
799 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
724 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
931 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել