4181 դիտում
18:34 19-01-2017
Վարչապետը ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին երկու հանձնարարական է տվել
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության հերթական նիստի օրակարգային հարցերին քննարկելուց առաջ մի շարք հանձնարարականներ է տվել:
2016 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին հանձնարարել էր հարկային ստուգումներ իրականացնել բացառապես ռիսկային համարվող տնտեսվարող սուբյեկտների մոտ, իսկ փոքր և միջին ձեռնարկություններին անդրադառնալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հարցի առնչությամբ Կարեն Կարապետյանը, մասնավորապես, նշել է, որ ՊԵԿ-ն ահազանգում է, որ մեծաթիվ հարկ վճարողներ ոչ համարժեք են ընկալել և մեկնաբանել վարչարարություն իրականացնելու այս հանձնարարականը: Մասնավորապես, առկա են հետևյալ բացասական երևույթները՝ իրացման, շրջանառությունների և գների, աշխատողների թվաքանակի վարձատրության մեծությունների թերհայտարարագրում, առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարում, ծախսերի ուռճացում, ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտում: Այս կապակցությամբ վարչապետն ընդգծել է. «Հարկ եմ համարում պարզաբանել, որ, այսպես կոչված, մեղմ վարչարարությունը կարող է և պետք է վերաբերի բացառապես օրինապահ հարկ վճարողներին: Հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի»: Այս կապակցությամբ վարչապետը ՊԵԿ-ին հանձնարարել է՝
1. Հսկողություն սահմանել վերը նշված երևույթների նկատմամբ՝ կիրառելով ՀՀ օրենսդրական նախատեսված գործիքակազմը և յուրաքանչյուր եռամսյակ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանը արձանագրված խախտումների վերաբերյալ: Պարբերաբար հրապարակել ինչպես օրինապահ, այնպես էլ խախտումներ թույլ տված հարկ վճարողների տվյալները:
2. Այն հարկ վճարողներին, որոնք ՊԵԿ-ին առցանց հասանելի կդարձնեն իրենց հաշվապահական հաշվառման համակարգերը և կամավոր կուղղեն ՊԵԿ-ի կողմից արձանագրված անճշտությունները, չներառել տարեկան ստուգումների ծրագրում: Նման հարկ վճարողների գործունեությունը գնահատել կամերալ ուսումնասիրությունների, չափագրումների և վարչարարության այլ գործիքների միջոցով:
Նմանատիպ նյութեր
5407 դիտում
15:42 25-10-2016
ՊԵԿ նախագահը հանձնարարական է տվել մաքսային համակարգին
2404 դիտում
12:59 06-07-2017
Վարչապետը հանձնարարական է տվել ամփոփել սոցիալապես անապահով անձանց տվյալները
3201 դիտում
09:13 04-10-2019
«Բա դուք ինչի՞ համար եք». վարչապետը հստակ հանձնարարական է տվել. «Փաստ»