2140 դիտում
10:02 20-01-2017
Խաչատուր Սուքիասյանը ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին կհայտարարի հունվարի 20-ից հետո. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««ՍԻԼ կոնցեռնի» սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը կտրականապես հերքում է մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ գործարարը ղեկավարելու է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
«Խաչատուր Սուքիասյանը որևէ նախընտրական շտաբ չի ղեկավարելու։ Ես պաշտոնապես հերքում եմ այդ լուրերը։ Խոսքն ընդամենը հերթական ապատեղեկատվության մասին է»,- մեր թղթակցի հետ զրույցում ընդգծեց Աննա Մկրտչյանը։ Հարցին ի՞նչ ձևաչափով է գործարարը պատրաստվում մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին, Մկրտչյանը պատասխանեց այդ մասին Խաչատուր Սուքիասյանը կհայտարարի հունվարի 20-ից հետո։
Սուքիասյանին մոտ կանգնած մարդկանցից մեկը, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի, armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ամենևին փաստ չէ, որ Խաչատուր Սուքիասյանը որևէ կերպ կմասնակցի ընտրություններին կամ կաջակցի որևէ կուսակցության կամ դաշինքի։ Ըստ աղբյուրի, շատ հնարավոր է, որ Սուքիասյանն ինքն իրեն դուրս դնի ընթացող քաղաքական պրոցեսից, չնայած առաջարկներ ունի մի քանի առանցքային ուժերից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3121 դիտում
09:52 10-02-2024
«Խաչատուր Սուքիասյանը, որ ասում է՝ փոխվել է երկիրը, Խաչատուր Սուքիասյանը չի փոխվել»․ Սաթիկ Սեյրանյան
1299 դիտում
12:14 24-01-2023
Խաչատուր Սուքիասյանը կգործուղվի Դուբայ. ծախսերը կվճարի ինքը՝ Սուքիասյանը
4260 դիտում
10:30 28-01-2017
Խաչատուր Սուքիասյանը դեռևս չի կողմնորոշվել խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության հարցում. «168 ժամ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը