211652_close_icon
views-count15910 դիտում article-date 21:04 21-01-2017

Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» Ռունիի ֆանտաստիկ և պատմական գոլի շնորհիվ խուսափց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում ոչ-ոքի` 1:1 խաղաց «Սթոք Սիթիի» հետ: Հաշիվը բացեց մանկունյանցիների կիսապաշտպան Խուան Մատան, որը 20-րդ րոպեին գրավեց սեփական դարպասը: Թեպետ «Մանչեսթեր Յունայթեդը» հսկայական առավելություն ուներ, ստեղծեց բազմաթիվ գոլային պահեր, սակայն միայն հանդիպման ավելացված ժամանակի 4-րդ րոպեին Ուեյն Ռունին ֆանտաստիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը` 1:1: Նշենք, որ այս գոլը պատմական իրադարձություն էր. «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում գոլերի քանակով (250) Ռունին շրջանցեց լեգենդար Բոբի Չարլթոնին (249) և դարձավ թիմի պատմության լավագույն ռմբարկուն: Հենրիխ Մխիթարյանը, որն այսօր նշում է իր ծննդյան 28-րդ տարեդարձը, մանկունյանցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 74-րդ րոպեին: Չստացվեց հայ ֆուտբոլիստի մոտ արդյունավետ գործողություններով իրեն ծննդյան նվեր անել: Այս ոչ-ոքիից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 41 միավորով և շարունակում է մնալ 6-րդ տեղում: Նշենք, որ մանկունյանցիները իրենց անպարտելի հանդիպումների շարքը բոլոր մրցաշարերում հասցրեցին 17-ի: [b]Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր [/b]«Սթոք Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1 Խուան Մատա, 19 (ինքնագոլ) – Ուեյն Ռունի, 90+4
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր