Հնդկաստանի Օրիսսա և Անդխրա Պրադեշ նահանգների սահմանին գնացքը դուրս է եկել ռելսերից: Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ հղում կատարելով The Times of India-ին:
Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով, որը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 23:00-ին, կա առնվազն 32 զոհ, ավելի քան 100 տուժած:
Ինչպես հայտնում է գործակալությունը՝ 22 վագոններից ռելսերից դուրս է եկել 7 վագոն:
Վթարի ենթարկված մարդատար գնացքը դուրս էր եկել Ջագդալպուր քաղաքից և ուղեևորվում էր Օրիսսա նահանգի կենտրոն:
Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ, վթարի պատճառները դեռևս հայտնի չեն: