211652_close_icon

Եվրոն կարող է փլուզվել առաջիկա 1,5 տարում. Թեդ Մալլոք

views-count2925 դիտում article-date 13:21 26-01-2017
Ամերիկացի պրոֆեսոր Թեդ Մալլոքը, ում այդ երկրի նախագա Դոնալդ Թրամփը ցանկանում է նշանակել Եվրոպական միությունում ԱՄՆ-ի դեսպան, BBC-ին տված հարցազրույցում կանխատեսել է եվրոյի փլուզում առաջիկա կես տարվա ընթացքում։ Վերջինիս խոսքով՝ Մեծ Բրիտանիան կարող էր ԱՄՆ-ի հետ երկու կողմերին բավարարող առևտրային գործարք կնքել առաջիկա 3 ակիսների ընթացքում, քանի որ, ըստ նրա, այսպես կոչված «մաքուր» կամ «կոշտ» Brexit-ը Մեծ Բրիտանիայի համար լավագույն տարբերակը կլինի, իսկ Լոնդոնի ու Վաշինգտնոի միջև բանակցությունները խոչընդոտել փորձող Բրյուսելի ցանկացած փորձ աբսուրդային կլիներ։ Հենց որ Բրիտանիան դուրս գա ընդհանուր շուկայից ու մաքսային միությունից, նա կարող է անտեսել Բրյուսելի բյուրոկրատիան և առևտրային պայմանագիր կնքել ինքնուրույն։

Նմանատիպ նյութեր