5525 դիտում
10:46 28-01-2017
ՀՀ ՊՆ աշխատակցի անվան տակ հափշտակություն է կատարվել . «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ վարչական շրջանի քննչական բաժնում քննվում է մի քրեական գործ, որի շրջանակներում բացահայտվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության անվան տակ են հափշտակություններ կատարվել։
Մեզ հասած տեղեկություններով՝ դեռևս չպարզված անձը տարբեր վայրերում փակցված հայտարարություններից տեղեկացել է վաճառքի հանված բժշկական սարքավորման մասին և զանգահարելով այն վաճառողին՝ ներկայացել է ՀՀ ՊՆ շտաբի աշխատակից և ցանկություն է հայտնել գնել այն։ Ու երբ վաճառողը ապրանքն ուղարկել է, որպեսզի նույն վարորդի միջոցով գումարը ստանա, վարորդն ու գնորդը անհետացել են։ Չի բացառվում, որ կատարված հափշտակության հետևում էլի կանգնած են դատապարտյալներ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3136 դիտում
18:08 31-08-2017
Խաբեությամբ կատարվել է հեռախոսների հափշտակություն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
931 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1243 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»